24.11.2024
ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունները պահանջ են ներկայացրել իշխանություններին
prev Նախորդ նորություն

Սևծովյան ցիկլոնը ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ է բերել

Հուլիսի 13-ին հանրապետության շրջանների զգալի մասում, 12-ին և 14-16-ն առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:


Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:


Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ին կնվազի 2-4, այնուհետև՝ աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:



Երևան քաղաքում՝


Հուլիսի 11-14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Հուլիսի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:



ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 11-13-ը հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։