Սյունիքի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 366-ի
Սյունիքի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 366-ի, բուժում է ստանում 135 քաղաքացի: Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Այս պահին Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․ ընդհանուր՝ 366 հաստատված դեպք, գրանցվել է 4 մահ, 227 հոգի բուժվել է, 135 հոգի հիվանդ է, որից՝ 30 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում, 4 հոգի հոսպիտալացված է Երեւանում, 101 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը»,- նշված է հաղորդագրությունում:
Հիվանդներն ըստ համայնքների. 20 հոգի՝ Կապանից, 39 հոգի՝ Գորիսից, 72 հոգի՝ Սիսիանից, 4 հոգի՝ Մեղրիից։
Հայաստանում հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 557 նոր դեպք է գրանցվել:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 10-ին հաստատվել է կորոնավիրուսի 30903 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 131216 վերջին մեկ օրում 2050 նոր թեստավորում : Փաստացի այս պահին բուժվում է 11471 պացիենտ, նվազել է` 170-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 18709 անձ` վերջին մեկ օրում 709 անձ: Ընդհանուր առմամբ, 546 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):