7.09.2025
«Հյուսիս-Հարավ»-ի գործի մի դրվագով նախաքննությունն ավարտվել է. գործն ուղարկվել է դատարան
prev Նախորդ նորություն

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը կարելի է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը այսուհետ կարելի է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով, ինչը հատկապես կհեշտացնի Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների գործը:


«Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը կամ ինչպես հաճախ ասում ենք ամուսնության բացակայության մասին տեղեկանքը, որը հիմնականում ահրաժեշտ է Հայաստանի տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար, այսուհետ կարող եք ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով։


Արդարադատության նախարարությունը գործարկել է e-services.moj.am հարթակ, որի արդյունքում այլևս հարկավոր չէ այցելել նախարարություն, իսկ արտասահմանում գտնվելու դեպքում՝ հյուպատոսություն, կամ լիազորագիր և հայտարարություն ուղարկել՝ տեղեկանքը ստանալու համար։


Հարթակից օգտվելու մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութից, իսկ ես խոստանում եմ, որ արդարադատության նախարարությունը շարունակելու է թվային լուծումների միջոցով մեր հայրենակիցների կյանքը հեշտացնելուն ուղղված աշխատանքները»,- գրառել է նախարարը:


Նա նաեւ առավել մանրամսն տեղեկատվությամբ տեսանյութ է հրապարակել։



 

ԿԸՀ-ն մերժեց Էդմոն Մարուքյանի՝ ԼՀԿ խմբակցության մեկ մանդատը վերականգնելու դիմումը
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը