8.09.2025
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը կարելի է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով
prev Նախորդ նորություն

ԿԸՀ-ն մերժեց Էդմոն Մարուքյանի՝ ԼՀԿ խմբակցության մեկ մանդատը վերականգնելու դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 7 կողմ, 0 դեմ ձայներով մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը՝ կուսակցությանը 18-րդ մանդատ տրամադրելու մասին:


Մինչ այդ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել էր ԿԸՀ կուսակացության մեկ մանդատը վերականգնելու խնդրանքով: Խնդիրն առաջացել էր, երբ ամիսներ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը դուրս էր եկել խմբակցությունից և չէր միացել որևէ այլ խմբակցության՝ հայտարարելով իրեն որպես անկախ պատգամավոր:


ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ի թիվս այլ փաստերի նշեց, որ ԿԸՀ-ն լիազորություն ունի լրացուցիչ մանդատ տրամադրել միայն թափուր մանդատի պարագայում, իսկ թափուր մանդատ, նրա խոսքով, չկա: «Եթե որեւէ պատգամավորի լիազորություններ վաղաժամկետ դադարեցված չեն, ապա առկա չէ այն փաստը, որի հիմքով ԿԸՀ-ն այդ մանդատը կարող է տրամադրել մեկ այլ թեկնածուի»,- ասաց ԿԸՀ նախագահը:


Իր հերթին Մարուքյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը նշեց, որ հարցը լուծելու համար ԿԸՀ-ն ունի հնարավորություններ: Խաժակյանը նկատեց, որ ԿԸՀ-ն կարող է ոչ թե մեկ մանդատ ավելացնել, այլ վերցնել Արման Բաբաջանյանի մանդատը եւ տրամադրել «Լուսավոր Հայաստան»-ի հաջորդ համարին:

ՄԻԵԴ-ը չի կասեցնի սահմանադրական փոփոխությունները, բայց կքննի ՍԴ նախկին դատավորների հայցը
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը