10.09.2026
Նախագահ. Հայաստանը ստացել է նոր սպառազինություն և հետագա մատակարարման երաշխիքներ
prev Նախորդ նորություն

Նալբանդյանը և Միրզոյանը քննարկել են համագործակցությունը միջազգային ասպարեզում

Մարտի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլին:

Երկուստեք կարևորվել է միջազգային ասպարեզում համակարգված աշխատանք տանելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում քննարկվել են երկու գերատեսչությունների և նրանց համապատասխան ստորաբաժանումների միջև հաստատված համագործակցությունն ամրապնդելու և ընդարձակելու եղանակներն ու ուղիները։
Արգելվել է Ուկրաինայից 20 տոն հավի մսի մուտքը Հայաստան
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ