23.11.2024
Վահե Էնֆիաջյանը վարակվել է կորոնավիրուսով
prev Նախորդ նորություն

Գնդակը «Լուսավոր Հայաստան» խմբակցության դաշտում է. Ուրիխանյան

ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ ՍԴ դիմելու ԲՀԿ նախաձեռնած ստորագրահավաքին միանալու դեպքում անգամ անհրաժեշտ քանակը չի լրանում: Ըստ այդմ՝ գնդակը «Լուսավոր Հայաստան» խմբակցության դաշտում է։


«Հարգարժան լրագրողներն այսօր շատ են հետաքրքրվում՝ արդյոք ստորագրելու՞ եմ ՍԴ դիմելու ձևաթուղթը։ Սիրով հայտնում եմ, որ իմ բոլոր քայլերն այս օրերին մանրամասն քննարկվում են «Ալյանս» կուսակցության իմ գործընկերների հետ, այդ թվում նաև այս հարցը։ Իմ ստորագրությամբ չի լրանում անհրաժեշտ քանակը, և այդ իմաստով «գնդակը «Լուսավոր Հայաստանի» դաշտում է»։ Երբ որ իրենք «կտեղափոխեն գնդակը», հանրությունն անպայման կիմանա անելիքս։ Ամեն դեպքում, վստահ եմ, որ իմ գործողությունները կանխատեսելի են»,- նշել է ԱԺ պատգամավորը։