Այս իրավիճակը հետևանք է ճակատագրական սխալների, որը թույլ է տվել Փաշինյանը. Վանեցյան
Այս իրավիճակը հետևանք է ճակատագրական սխալների, որը թույլ են տվել կառավարությունն ու Փաշինյանը: Բայց պատրա՞ստ են արդյոք նրանք հասկանալ եւ ընդունել այդ սխալները, որոնք դարձել են տասնյակ հազարավորների հիվանդության, հարյուրավոր մահերի եւ դեռեւս չդադարող ողբերգության պատճառը։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ին տված հարցազրույցում նշել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով, այդ սխալները թույլ են տրվել բոլոր փուլերում, բայց հիմա դրանք երեք հարթություններում են.
«Կառավարությունը չունի համաճարակի դեմ պայքարի ռազմավարություն։ Բոլոր լուծումները պահի ազդեցության տակ են եւ ընդունվում են վարչապետի՝ պահի տրամադրությունից կախված։ Առանց հստակ ռազմավարության հնարավոր չէ մոբիլիզացնել երկրի ռեսուրսները, հնարավոր չէ ունենալ քայլերի հաջորդականություն եւ ժողովրդին ներկայացնել հեռանկարը։ Բացի այս, ակնհայտ խնդիր է մենեջմենթը։ Այս կառավարությունը չունի հակաճգնաժամային կառավարման ունակություն։ Աշխարհում ոչ մի համաճարակ հնարավոր չէ հաղթահարել 24 ժամ խոսելով։ Մեր պետությունն ունի բոլոր հնարավորությունները՝ օրերի ընթացքում լուծելու հիվանդանոցային անհրաժեշտ քանակի մահճակալների թիվը, թեստավորումների խնդիրը, եւ ոչ ոք չի մնա առանց բուժօգնության, իրավիճակը կդառնա կառավարելի»,- նշել է Վանեցյանը։
Երրորդ. Հայաստանն, ըստ նրա, ունի միջազգային օգնության կարիք, բայց Փաշինյանն իր քաղաքական շահը վեր է դասում մեր քաղաքացիների կյանքից եւ առողջությունից.
«Մեզ պետք է գրագետ ձեւակերպել միջազգային օգնության ծավալները, որակը եւ բոլոր հնարավոր խողովակներով ստանալ այն։ Ստացվող հատուկենտ փոքրածավալ աջակցությունը Հայաստան է հասնում միայն տարբեր անձնական կապերի եւ հենց աջակցող երկրների նախաձեռնությամբ եւ ո՛չ մեր պետության դիմումների արդյունքում»,- շեշտել է նա։
Հարցազրույցն ամբողջությամբ սկզբնաղբյուրում: