Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ. քաղաքապետարան
Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։
Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է, որ յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։
Ստորեւ վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։
1️⃣ Կենտրոն - թիվ 1
2️⃣ Արաբկիր - թիվ 25, թիվ 31
3️⃣ Աջափնյակ - թիվ 47, թիվ 50
4️⃣ Ավան - թիվ 52
5️⃣ Դավթաշեն - թիվ 60, թիվ 62
6️⃣ Էրեբունի - թիվ 64, թիվ 66
7️⃣ Մալաթիա-Սեբաստիա - թիվ 91, թիվ 96
8️⃣ Նոր Նորք - թիվ 100, թիվ 114
9️⃣ Նորք-Մարաշ - թիվ 122
1️⃣0️⃣ Նուբարաշեն - թիվ 125
1️⃣1️⃣ Շենգավիթ - թիվ 126, թիվ 139
1️⃣2️⃣ Քանաքեռ-Զեյթուն - թիվ 162, թիվ 157
Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների եւ խմբերի։