17.04.2025
Ժխտողականությունը ապագա չունի. Հայաստանի ԱԳՆ-ն հակադարձել է Թուրքիային
prev Նախորդ նորություն

Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է Արցախից, Սերժ Սարգսյանը՝ ներքաղաքական վիճակից. ԵԺԿ հանդիպում

Հունիսի 17-ին Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար եւ «Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների 7-րդ հանդիպմանը:


ԵԺԿ ղեկավար Դոնալդ Տուսկի նախագահությամբ` ժողովում ընդգրկված էին Եվրամիության, ինչպես նաեւ եվրոպական գործընկեր երկրների քույր կուսակցությունների առաջնորդներ, այդ թվում` Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Լատվիայի եւ Խորվաթիայի վարչապետները եւ Արեւելյան գործընկերության հրավիրյալներ Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնում էր նրա նախագահ Սերժ Սարգսյանը:


Հանդիպմանը «Ժառանգությունը» ներկայացնող Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով` անդրադառնալով ԵՄ-ի եւ նրա արեւելյան գործընկերների միջեւ անվտանգության եւ արդյունավետ կառավարման հարթություններում համագործակցության ամրապնդմանը, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական մարտահրավերներին:


Առկա լարված իրավիճակի հենքին Հովհաննիսյանը կոչ է արել ավելի ողջամիտ, անաչառ եւ իրավունքի վրա խարսխված եվրոպական մոտեցում ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հակամարտության կարգավորման նկատմամբ եւ ընդգծեց խնդրի խաղաղ ու արդարացի լուծման անհրաժեշտությունը, որը հիմնված կլինի Արցախի ինքնորոշման, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգային ճանաչման հայեցակարգի վրա:


Հատկանշական է, որ նույն տեսակոնֆերանսի ժամանակ ելույթով հանդես էր եկել նաև ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա խոսել է ինչպես կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրում առողջապահական, սոցիալ-տնտեսական խիստ մտահոգիչ իրավիճակի մասին: Նրա կարծիքով ներքաղաքական վիճակի հիմնական պատճառը «պոպուլիզմի քաղաքական վիրուսով ախտահարված Հայաստանի իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունք է»:


Ավելի ուշ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը թվիեթերյան իր միկրոբլոգում գրառումներ էր կատարել Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և Հայաստանի իշխանություններին կոչ է անում ձեռնպահ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից»,- գրել էր Տուսկը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ18698-ի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան