Խաղաղ հավաքների ազատությունը պահանջող Ռուբեն Մելիքյանը բերման ենթարկվեց
Այսօր առավոտվանից իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը բողոքի ակցիա էր իրականացնում Ազգային ժողովի շենքի դիմաց: Նա ակցիան որակել էր որպես իրավապաշտպանական, այլ ոչ թե քաղաքական ակցիա:
Նա պահանջում է քաղաքացուն վերադարձնել խաղաղ հավաքների ազատությունը, քանի որ երկրում իրավիճակն այդպիսին.
«Մի կողմից արգելվում են խաղաղ հավաքները, մյուս կողմից ընդունվում են օրենքներ, կոնվենցիաներ, հետապնդումներ են իրականացվում։ Խաղաղ հավաքների ազատությունը հիմնարար իրավունք է և չի կարելի հանդուրժել երկար ժամանակով դրա վերացումը։ Ես մինչև վերջին պահը հույս ունեի, որ կառավարությունը փոփոխություններ կանի կապված խաղաղ հավաքների ազատության հետ, սակայն ոչ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Մելիքյանը:
Նա նաև վստահություն էր հայտնել, որ այլ քաղաքացիներ ևս կիրականացնեն համանման «միայնակ ակցիաներ»։
Սակայն քիչ առաջ հայտնի դարձավ, որ Մելիքյանը բերման է ենթարկվել Աժ-ի մոտից: Ոստիկանները բերման են ենթարկվել ևս մի քանի իրավապաշտպանների։
VERELQ-ը հիշեցնում է, որ կառավարության որոշմամբ՝ Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով