Կառավարությունը երկարաձգեց արտակարգ դրությունը. ԱԺ-ն հատուկ նիստ է գումարում
ՀՀ Ազգային ժողովը այսօր ժամը 13:00-ին հատուկ նիստ է հրավիրում՝ քննարկելու արտակարգ դրության ժամկետը մեկ ամսով երկարացնելու մասին Կառավարության այսօրվա որոշումը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս առիթով հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու) դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողովի նիստերի դահլիճ. Ազգային ժողովի հատուկ նիստը կսկսվի ժամը 13.00-ին»:
VERELQ-ը հայտնել էր, որ Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հունիսի 12-ի արտահերթ նիստում։