Մոսկվայից բժիշկների մեծ խումբ կժամանի Հայաստան
Մոսկվայից բժիշկների մեծ խումբ է օգնության համար ժամանելու Հայաստան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, բժիշկ Վահե Տեր-Մինասյանը:
«Երեկ ուշ երեկոյան տեղակացա, որ, հետևելով Մոսկվայի Պավլովյան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Մելքոնյանի կոչին, մեծ թվով հայազգի և այլազգի ռուսաստանցի մասնագետներ են անդամագրվել Հայաստան ժամանող կամավորների խմբին։ Թիմում կլինեն նեղ մասնագետներ, որոնք բավական փորձ ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այսպիսին են իսկական համամարդկային արժեքները, հայրենասիրությունն ու ընկերությունը, որոնցով պետք է ապրել ու սերունդ դաստիարակել…
Բժիշկների թիմը, ամենայն հավանականությամբ, Երևանում կլինի մի քանի օրից»,- գրել է բժիշկը։
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ Հայաստան կժամանի վրացի բժիշկների խումբ: