21.07.2025
Խորհրդարանն ընդունեց ԵԱՏՄ-ից ներմուծվող մեքենաներից ԱԱՀ-ի գանձումը չեղարկող օրենքը
prev Նախորդ նորություն

Պուտինը հրապարակել է սիրիական գործողության ծախսերի չափը

ՌԴ-ի օդուժի գործողությունները Սիրիայում արժեցել են 33 միլիարդ ռուբլի, սակայն այդ գումարները ՊՆ-ի բյուջեում նախատեսված էին զորավարժությունների և մարտական պատրաստության համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ТАСС-ը:

Նա նշել է, որ Սիրիայում ռազմական գործողությունները որոշակի ծախսեր են պահանջել, սակայն նրանց հիմնական մասը ՊՆ-ի ռեսուրսներ են. մոտավորապես 33 միլիարդ ռուբլին 2015թ.-ի բյուջեով նախատեսված էր տարբեր զորավարժությունների մարտական պատրաստության համար: Պուտինի խոսքով, շատ ավելի արդյունավետ է իրական մարտական գործողությունների ընթացքում կատարելագործել ռազմական հմտությունները:

ՌԴ նախագահը նշել է, որ Սիրիայում գործողություններից հետո լրացուցիչ գումարներ են պահանջվելու տեխնիկայի և զինանոցների պահեստների լրացման համար, սակայն դրանք արդարացված ծախսեր են:

Պուտինի խոսքով, այս ծախսերն անհրաժեշտ են երկրի մարտունակության ամրապնդման և ՌԴ-ի անվտանգության ապահովման համար:

Հիշեցնենք, ՌԴ նախագահը մարտի 14-ին հրաման էր արձակել Սիրիայից ռուսական ռազմական ուժերի դուրս բերման վերաբերյալ:
Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին