19.04.2025
Հայաստանն ԱՄՀ-ից 315 մլն դոլար բյուջետային վարկ կվերցնի. կառավարության որոշում
prev Նախորդ նորություն

Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել. խոսնակ

Մի շարք ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Արցախում մի շարք հայաստանյան հեռուստաընկերությունների եթերը դադարեցվել է: Սա ներկայացվում էր, որպես քաղաքական ենթատեքստ ունեցող երևույթ:


Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, արձագանքելով տարածածված լուրերին, տեղեկացնում է որ Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել.


«Վերջին օրերին բոլոր շահարկումներն այս առումով ուղղակի անընդունելի են: Տեխնիկական խափանման պատճառով մի շարք հեռուստաալիքների ազատ հեռարձակումը (անվճար) «Արցախ կապ» ՓԲԸ կողմից ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է: Դրանում քաղաքական ենթատեքստ տեսնողներին խորհուրդ կտամ ավելի օգտակար գործով զբաղվել»,- գրել է նա Facebook-ի իր էջում:

Արմավիրի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 717 դեպք, առողջացել է 287 քաղաքացի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար