24.11.2024
Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել. խոսնակ
prev Նախորդ նորություն

Արմավիրի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 717 դեպք, առողջացել է 287 քաղաքացի

ՀՀ Արմավիրի մարզում հունիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 717 դեպք, որոնցից 287-ն` առողջացած:


Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ մարզում կա նաև 835 ինքնամեկուսացած անձ:


«Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում ունեցել ենք մահվան 12 դեպք: Հարգելիներս, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ հաշվի առնել պահի լրջությունը և շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին ու կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն»,- նշել է Մաթևոսյանը:


Հայաստանում հունիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 221 դեպք, արձանագրվել է մահվան 176 դեպք: Ընդհանուր առմամբ իրականացվել է 63 459 թեստ: Կորոնավիրուսից ապաքինվել 3 468 պացիենտ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 7 509 պացիենտ:


Կորոնավիրուսային հիվանդության պատճառով վերջին մեկ օրում մահացել է 6 քաղաքացի։ Ընդհանուր մահերի թիվը հասել է 176-ի: