24.11.2024
Արմավիրի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 717 դեպք, առողջացել է 287 քաղաքացի
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսի առաջին դեպքը Ջավախքում. պացիենտը հոսպիտալացվել է

Վրաստանի հայաբնակ Ջավախքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Այդ մասին հայտնում է «Ալիք մեդիան»՝ տեղեկացնելով, որ վարակակիրը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղից է, որն այժմ հոսպիտալացվել է:


Հունիսի 2-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղից Գորիի ռազմական հոսպիտալ տեղափոխած 44 ամյա բնակչի թեստի պատասխանները դրական են եղել, ինչը նշանակում է, որ պացիենտը վարակված է կորոնավիրուսով:


Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը նշեց, որ Ղաուրմայի բնակչի մոտ թույլ դրական արդյունք է հայտնաբերվել:


«Պացիենտը վիրուսակիր է, սակայն կարող ենք ենթադրել որ վարակիչ չէ, քանի որ սիմպտոմներ չունի: Նրա ընտանիքի 4 անդամներին կտեղափոխեն կարանտինային գոտի: Ինչ վերաբերում է գյուղի մյուս բնակիչներին, դեռևս սպասում ենք հրահանգների, որպեսզի կատարենք հանձնարարությունները»,- նշեց Եղոյանը:


Հիշեցնենք, որ հունիսի 2-ին շտապ օգնության աշխատակիցները Գորիի ռազմական հոսպիտալ են տեղափոխել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի բնակչին, որը վերջերս էր ժամանել Ռուսաստանից: Նա պարտադիր 14-օրյա կարանտին է անցել Գուդաուրիում, որտեղից վերադարձել է երկու օր առաջ` մայիսի 31-ին:


Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշել էր, որ իրենք հաղորդագրություն են ստացել այն մասին, որ նշված պացիենտի թեստի պատասխանների հետ կապված թյուրիմացություն է տեղի ունեցել: