22.11.2024
ՀՀ նախագահը ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահին
prev Նախորդ նորություն

Պաշտպանության նախկին նախարար. 1990-ականներին ՀՀ-ի ռուսամետ ուղենիշը օգնեց պահպանել պետությունը

1990-ական թթ.-ին Հայաստանի որգեգրած ռուսամետ դիրքորոշումը օգնեց փրկել երկիրը: Երևանում ՝Կովկասի ինստիտում կլոր-սեղան քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նրա խոսքով, 1992թ.-ին Հայաստանը առաջին երկրներից էր, որ որոշեց անդամակցել նորաստեղծ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, գնալով այդ ժամանակ «էքստրաօրդինար» թվացող քայլի: Ըստ նրա` հարևան Վրաստանն ու Ադրբեջանը հրաժարվում էին Ռուսաստանի հետ համագործակցությունից և ձտգում էին դեպի Արևմուտք:

«Այսօր մենք բոլորս լավ տեսնում ենք, թե ինչի են հանգեցրել 1990-ականների Հայաստանի ինտեգրացիոն նախընտրությունները և ինչի են հանգեցրել՝ Վրաստանին ու Ադրբեջանին: Այո', 1992թ.-ի ՌԴ-ը թուլացած էր, նրա ամբողջ բյուջեն հավասար էր ամերիկյան կամ եվրոպական ինչ-որ քաղաքի բյուջեին: Սակայն այդ ժամանակ մենք ճիշտ որոշում ընդունեցինք, ինչը հնարավորություն տվեց մեզ պահպանել պետությունը՝ ի տարբերություն մեր հարևանների», - հավելել է Հարությունյանը: