11.03.2025
Ռաֆիկ Հայրապետյանը ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանություն. ՔԿ
prev Նախորդ նորություն

Հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր աջակցությունը. նախարարի կոչը

Հարգելի գործընկերներ, հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը, ձեր մյուս գործընկերներին է անհրաժեշտ ձեր աջակցությունը։ Այսպիսի հորդորով է դիմել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


«Խոսքը հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին է վերաբերում, ում կարիքը ունենք ամենաշատը, քանի որ ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար հենց ձեր աջակցությունն է պետք։


Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում ընդգրկվելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել 091190875,  060808003 (ներքին` 3101 կամ 3102)»,- ասված է նախարարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա Facebook-յան էջում։

Ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել. Արցախի նախագահի հարցը՝ Ալիևին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
10.03.2025
Հայաստանի ԱԳ նախարարը Հնդկաստանում բարձրացրել է հայ գերիների հարցը