Ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել. Արցախի նախագահի հարցը՝ Ալիևին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, խոսելով ԱԳ նախարարի պաշտոնում Մասիս Մայիլյանին, իսկ ԱԽ քարտուղարի պաշտոնում Սամվել Բաբայանին նշանակման մասին, ասել է, որ այդ կերպ փորձում են ստեղծել համերաշխության նոր մթնոլորտ եւ իրավիճակ, դա շատ կարեւոր է:
Նրա խոսքով, պատահական չի ընդգծում Արցախում համերաշխության մթնոլորտի մասին: «Ես պատահական չեմ սա նշում, որովհետեւ երեկ արդեն Իլհամ Ալիեւն իր հերթական հայտարարություններն է կատարել», - ասել է նա ու մեջբերել Ալիևի խոսքերը. «Աշխարհում ուժի գործոնը առաջնային պլան է մղվում»:
Այնուհետև Արայիկ Հարությունյանը պատասխանել է Իլհամ Ալիևին. «Այսինքն ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել: Պարոն Ալիեւ, մենք պատրաստ ենք եւ ուզեւմ եմ նաեւ վստահեցնել ձեզ, որ արդյունքները մեզ համար պարզ են: Այն ինչ ունեցել եք 1994-ին, կունենաք նաեւ այսօր: Մեզ հետ ուժի լեզվով երբեւէ չփորձեք խոսել»,- ասաց Արցախի նախագահը: