11.07.2025
Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն պահվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում վատ պայմաններում
prev Նախորդ նորություն

Ընդլայնվելու է հիվանդանոցային մահճակալային ֆոնդը հատուկ ինտենսիվ թերապիայի գծով. նախարար

Մենք շարունակում ենք ընդլայնել հիվանդանոցային մահճակալային ֆոնդը հատուկ ինտենսիվ թերապիայի գծով:  Այս մասին ճեպազրույցի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


Նրա խոսքով, առաջիկա մեկ ամսվա ընթացքում կունենանք ևս 100  ինտենսիվ թերապիայի մահճակալ՝ 50-ը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, 50-ն էլ՝ «Էրեբունի» ԲԿ-ում:


«Այս պահին էլ բազմաթիվ ԲԿ-ներ ներգրավված են  այդ գործընթացում, գրեթե բոլոր վերակենդանացման բաժանմունքներում առանձնացված են հատվածներ կորոնավիրուսով պացիենտների համար»,- նշեց նախարարը:


Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին ունենք 316 ծանր, 53՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի, իսկ թոքերի արհեստական սարքերին միացված է 17 քաղաքացի:


 

Մեր համագործակցությունն էլ ավելի կխորանա. Գիորգի Գախարիան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ