25.11.2024
Էրդողանը կայցելի Բաքու
prev Նախորդ նորություն

Էրդողանի ացը Բաքու կրկին հետաձգվեց. աղբյուր

Մարտի 15-ին սպասվում էր էրդողանի այցը Բաքու, սակայն մարտի 13-ի երեկոյան տեղեկություններ ստացվեցին Անկարայում տեղի ունեցած նոր ահաբեկչության մասին: Ուստի Էրդողանի այցն Ադրբեջան կրկին հտաձգվեց, հայտնում է NTV-ն՝ հղումով Թուրքիայի նախագահի աշխատակազմում ունեցած աղբյուրներին:

Անկարայում որոտացած պայթյունի հետևանքով զոհվել է 37 մարդ, ավելի քան 70 վիրավոր գտնվում է հիվանդանոցներում, նրանցից 15-ի վիճակը ծանր է: Թուրքիայի ղեկավարությունը հայտարարել է Անկարայում ահաբեկչության մեջ չորս կասկածյալների ձերբակալության մասին:

Փաստորեն, ստացվում է, որ Էրդողանի ադրբեջանական նախատեսված այցելություններից առաջ Թուրքիայում տեղի են ունենում խոշոր ահաբեկչություններ, որոնց պատճառով Էրդողանը փոխում է իր ծրագրերը: Ինչպես հայտնել է NTV-ն, հղումով Թուրքիայի նախագահի աշխատակազմում ունեցած աղբյուրներին, այցի ձեղարկման որոշումն արդեն ընդունված է:

Այս տարվա փետրվարի 18-ին սպասվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ադրբեջան, որը, սակայն, տեղի չունեցավ փետրվարի 17-ին Անկարայում թնդացած ուժգին պայթյունի հետեւանքով: Այդ ահաբեկչությունը, որը տեղի ունեցավ Անկարայի կենտրոնում՝ զինվորական հանրակացարանի մոտ, շուրջ երեսուն մարդու կյանք խլեց: Իրենց այցելությունները հետաձգեցին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: