24.11.2024
Գործադիրը 2,17 մլրդ դրամ հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին բնակարաններով ապահովմանը
prev Նախորդ նորություն

Կարանք ժամը մեկ հանրաքվե անենք. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ուշագրավ հայտարարություն է արել:


Նա, նախ, անտրամաբանական է համարում, որ Սահմանադրական դատարանն ինքը որոշի իր ճակատագիրը: Սիմոնյանը համոզված է, որ իրավունքի առումով դա բառախաղ է, անտրամաբանական:


Այնուհետ, դիմելով ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին, նա հայտարարեց.


«Կարծում եք «Իմ քայլը» խնդի՞ր ունի հանրաքվե անելու: Կարանք ժամը մեկ հանրաքվե անենք, մենք վստահության ոչ մի խնդիր չունենք։ Այ, էդ դիմակը, որ փակում եք, այ դա է պատճառը, որ մենք չենք անում: Բայց եթե չհայտարարենք հանրաքվե անցկացնելու մասին, ԲՀԿ-ական պատգամավորները կընդդիմանան, կասեն՝ ո՞նց, մենք ստեղ դիմակով ենք նստած»,- հավելեց նա: