23.11.2024
Մարզահամերգային համալիրի նախասրահը խիստ անհրաժեշտության դեպքում կարող է հոսպիտալի վերածվել
prev Նախորդ նորություն

Արցախից COVID-19-ի թեստավորման նպատակով Հայաստան է ուղարկվել ևս 27 փորձանմուշ. ԱՆ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն են ուղարկվել ևս 27 փորձանմուշ:

Նմուշառումներն իրականացվել են Շահումյանի շրջանի վարակի օջախի կոնտակտավոր անձանցից, բուժվող վարակակիրներից և բուժանձնակազմից:

Այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 28 քաղաքացու մոտ, որից 8-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 581 քաղաքացի, մեկուսացվել՝ 71-ը: