19.04.2025
Հայաստանում կա համակարգային կոռուպցիա և այդ կոռուպցիայի հովանավորը Փաշինյանն է. Միսկարյան
prev Նախորդ նորություն

«Նորքի տուն-ինտերնատ»-ի կորոնավիրուսով վարակված 3 տարեցի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևանի «Նորքի տուն-ինտերնատ»-ում վարակվածների թվում են թե՛ այնտեղ բնակվող տարեցները և թե՛ հաստատության աշխատակիցները: Թեստավորվել է 70 անձ։ Այս պահին հաստատվել է կորոնավիրուսի 45 դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարտիրոսյանը:


Նրա խոսքով, վարակվածներից 28-ն աշխատակիցներ են, որոնք մեկուսացվել են հյուրանոցներում, քանի որ չունեն սիմպտոմներ։ 17 տարեցներից 14-ը գտնվում են բուժհաստատություններում, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս երեք տարեց ինքնամեկուսացված են ինտերնատի տարածքում:


Վարակվածների մեջ կան քաղաքացիներ, որոնք ինտերնատում անկողնային բաժնում են գտնվում և նրանց առողջական վիճակը, անկախ վիրուսի առկայությունից, ծանր է։

Կորոնավիրուսի հաղթահարման համար ֆինանսական աջակցությունը կազմում է 1,09 մլրդ դրամ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար