Գրանցվել է 117 արտակարգ դեպք. 6-ը մահվան ելքով, փրկվել է 1 քաղաքացի. իրավիճակն անցած շաբաթ
Մայիսի 11-17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 293 դեպք, որից 117-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 30 հրդեհի, հինգ փլուզման, երկու քարաթափման, մեկ ուժեղ կարկուտի դեպք, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, 11 ինքնասպանության փորձ, ինչպես նաև 111 կենցաղային կանչ. տուժել է 94 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է մեկ քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Արձանագրվել է թունավորման ինը դեպք. տուժել է 12 քաղաքացի:
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 6 մահ:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 44 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: