Գավառում տեղի ունեցած միջադեպերով ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել
Գավառում տեղի ունեցած որղբերակագան միջադեպերով ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն:
Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից։
VERELQ-ը հայտնել էր, որ ապրիլի 28-ին հարձակում է տեղի ունեցել Գավառի բժշկական կենտրոնի վրա, հարձակվողները փչացրել են հիվանդանոցի գույքը, ջարդուփշուր արել դռներ։ Ոստիկանությունը հերքեց տեղեկությունները այն մասին, թե այդ հարձակման ընթացքում մարդ է սպանվել։
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ։ Հարուցվել է քրեական գործ։ Ինչպես կրակոցներով, այնպես էլ հիվանդանոցի հարձակման դեպքերով ձերբակալված է 15 անձ, ևս 3 անձի ձերբակալման որոշում է կայացվել: