23.11.2024
Ռոբերտ Քոչարյանն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում դիագնոստիկ վիրահատության կենթարկվի
prev Նախորդ նորություն

Մայիսի 4-ից կգործեն բացօթյա սրճարանները, գրասենյակներն ու արտադրությունները

Հայաստանում մայիսի 4-ից կվերացվեն տեղաշարժի սահմանափակումները, սակայն հասարակական տրանսպորտը չի աշխատելու: Կթույլատրվեն տնտեսական գործունեության բոլոր տեսակները, բացի առևտրի կենտրոններից: Այս մասին մայիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:


Նրա խոսքով, հասարակական տրանսպրոտի գործունեության արգելքը կշարունակի մնալ նաև միջքաղաքային տրանսպորտի վրա: Փոխնախարարի խոսքով, կթույլատրվի հանրային սննդի այն օբյեկտների գործունեությունը, որոնք հաճախորդներին կսպասարկեն բացօդյա տարածքում:


«Կթույլատրվի նաեւ բուսաբանական այգիների եւ արգելոցների գործունեությունը: Սպորտի ոլորտում գործունեությունը թույլատրվելու է միայն պրոֆեսիոնալ մակարդակով»,- նկատեց Վարոս Սիմոնյանը:


Միևնույն ժամանակ պետությունը շեշտակի խստացնում է սահմանված նորմերին համապատասխանության վերահսկողությունը: «Այն ավելի խսիտ է լինելու, քան նախկինում, հատկապես փակ արտադրություններում եւ գրասենյակներում», - ասաց նա՝ հավելելով, որ կբացվեն վերամշակող արդյունաբերության բոլոր ոլորտները, ներառյալ տեքստիլը, կահույքը, կոշիկը: