Ռոբերտ Քոչարյանն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում դիագնոստիկ վիրահատության կենթարկվի
ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում դիագնոստիկ վիրահատության կենթարկվի:
Այս մասին հայտնել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը: «Ռոբերտ Քոչարյանն այժմ բուժման մեջ է, հետազոտությունների արդյունքներից հետո պարզ կլինի՝ ինչ ծավալով վիրահատություն իրականացնել», - ասել է նա:
Չարչյանի խոսքով, Քոչարյանը մի քանի օրգան համակարգերի խնդիրներ ունի, այդ ամենը պիտի բուժվի այնպես, որ մեկը մյուսին չխանգարի: Հետազոտության արդյունքները, համաձայն Չարչյանի, պարզ կլինեն մի քանի օրվա ընթացքում:
VERELQ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 28-ի առավոտյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։
Անցյալ տարի հեկտեմբերին Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին առավոտյան վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: