23.11.2024
Բռնաբարություն, խուլիգանություն, ծեծ. оպերատիվ իրավիճակը հանրապետությունում
prev Նախորդ նորություն

Ավինյանի մամուլի խոսնակը հերքում է հրաժարականի լուրը. Սիսեռյանը ևս չի ազատվել աշխատանքից

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հերքել է Ավինյանի հրաժարականի մասին լուրերը, անվանելով դրանք կեղծ:


«Քանի որ ֆեյքնյուզին մոտ կանգնած լրատվամիջոցները և իրենց ծափ տվող որոշ օգտատերեր, շարունակելով ապրել ֆանտազիաների աշխարհում, փորձում են իրենց համար ցանկալին իրականության տեղ ներկայացնել, ևս մեկ անգամ նշեմ, որ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հրաժարական չի տվել և նման մտադրություններ չունի», - ասված է Վահան Հունանյանի Ֆեյսբուքյան գրառման մեջ:


VERELQ-ը հիշեցնում է՝ մամուլում ապիլի 30-ին սկսեցին լուրեր շրջանառվել առ այն, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Շատ չանցած լուրը հերքեցին կառավարությունից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակի մակարդակով:


Համաձայն հրապարակումների Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի աշխատասենյակի դռները կապարակնքել են, եւ նրա պաշտոնավարման հետ կապված խնդիրներ են եղել։


«Իշխանական աղբյուրը նշեց, որ փոխվարչապետի գրասենյակի աշխատասենյակներն ու կառավարության նիստերի դահլիճը գտնվում են 5-րդ հարկում` կողք-կողքի, կառավարության նիստի ժամանակ Սիսեռյանի աշխատասենյակի դուռը քամին ուժեղ փակել-դխկացրել է, ինչից նիստը վարող Նիկոլ Փաշինյանը զայրացել է եւ հրահանգել` կնքել Սիսեռյանի դռները, ինչից հետո Սիսեռյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, սակայն Ավինյանը դիմումը չի ընդունել», - գրում է մամուլը:


Ի դեպ Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը չի հերքում, որ աշխատանքից ազատման դիմում է գրել, բայց և այնպես շեշտում է, որ աշխատանքից չի ազատվել:


«Փաստինֆո»-ի հարցին՝ արդյոք աշխատանքից ազատման դիմում գրել եք, Սիսեռյանը պատասխանեց. «Կարևորը, որ աշխատանքից չեմ ազատվել: Կարևոր դա է չէ՞, ուզում եք իմանալ աշխատում եմ, թե ոչ»:


Տևական ժամանակ է մամուլում խոսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարաբերությունների լարվածության մասին: Նիկոլ Փաշինյանը վերջին մի քանի շաբաթների ընթացքում մի քանի անգամ անհարմար դրության մեջ է դրել Ավինյանին։ Նախ, վարչապետի հրահանգով կառավարության շենքից դուրս էին հանել Տիգրան Ավինյանի հրավերով Հայաստան եկած Գեորգի Մուրադյանին, ով որպես կամավոր աշխատում էր պարետատանը։