Սյունիքի մարզի 91 ընտանիքի տրամադրվել է 700 հազարական դրամ դրամաշնորհ
Սյունիքի մարզի 91 ընտանիքից յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել մեկնարկել նոր բիզնես ծրագրեր, որոնց միջոցով նրանք կկարողանան բարելավեն իրենց սոցիալ-տնտեսական վիճակը՝ միաժամանակ կանխելով ավելորդ ճնշումը անտառների և շրջակա միջավայրի վրա։
Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր - Հայաստան» դրամաշնորհային ծրագրի շահառուները կձեռնարկեն բազմատեսակ ձեռնարկատիրական գործունակություն, մրգատու այգիների հիմնումից մինչև կաթի ու պանրի արտադրություն, սառնարանային տնտեսությունների հիմնում, մեղվաբուծություն, թռչնաբուծություն, անգամ բիոհումուսի արտադրություն։
Հավանության արժանացած յուրաքանչյուր ձեռնարկատիրական ծրագրի գումարային չափը կազմում է մինչև 700.000 ՀՀ դրամ։ Դրանք բաշխվել են Մեղրու տարածաշրջանի 39, Սիսիանի տարածաշրջանի 25, Քաջարանի տարածաշրջան 12, Կապանի տարածաշրջանի 10 և Գորիսի տարածաշրջան 5 բնակավայրերի տնային տնտեսություններին։
Նշենք նաև, որ ծրագրի առաջին փուլով թիրախային 12 այլ բնակավայրերի ևս 49 տնային տնտեսություններին նույնպես տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ «startup» հիմնելու համար։ Օրինակ՝ Սրաշեն համայնքում կստեղծվի զբոսաշրջության ոլորտում պահանջված B&B ծառայությամբ հյուրատուն, իսկ Տաթև համայնքում կհիմնվի ձիարշավարան։
Ծրագրի գերական նպատակն է նվազեցնել շրջակա միջավայրի՝ անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա ճնշումը՝ տեղի բնակիչների տնային տնտեսությունների զարգացման միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ։