Կառավարությունը 300,000 դրամ միանվագ պարգևատրում կտրամադրի պատերազմի վետերաններին
Հայաստանի կառավարությունը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ պատերազմի վետերաններին միանվագ՝ յուրաքանչյուրին 300,000 դրամի չափով, պարգևատրում կտրամադրի: Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա՝ ապրիլի 30-ի նիստում, որի իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 86,1 մլն դրամ:
Նշվում է, որ սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման մշտական հիմունքներով գործող միջգերատեսչական հանձնաժողովի» հանձնարարականից, համաձայն որի նախատեսվում է Հայրենական մեծ պատերազմի 287 վետերանների` տրամադրել դրամական աջակցություն` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ:
Համաձայն պաշտոնական տեղեկատվության, 2020 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի շուրջ 287 վետերան: Վետերանների համար միշտ շատ կարևոր է եղել զգալ պետության աջակցությունը և գնահատված լինելը:
Կառավարության նիստում քննարակվող հարցին անդրադարձավ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ հիշեցելով, որ սա միանվագ պարգեւատրում է: «2019-ից նրանց պարգեւակճարը կառավարությունը կրկնապատկել է 50 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ», - ասա նա: