27.12.2024
Մամուլ. Իշխանության կողմից սկսված արշավի պատճառը Վանեցյանի քաղաքական ակտիվությունն է
prev Նախորդ նորություն

Ո՞վ կզիջի՝ Փաշինյանը, թե Ավինյանը. հերքումը ժամանակ շահելու հետ է կապված

Այսօր առավոտյան հայաստանյան լրատվամիջոցները լուր տարածեցին այն մասին, թե ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


Շատ չանցած լուրը հերքեցին կառավարությունից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակի մակարդակով: Սակայն VERELQ-ի  աղբյուրը հայտնում է, որ Ավինյանն իսկապես հեռացել է:


Ըստ մեր զրուցակցի, հերքումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարությունում հույս ունեն հարթել այն լարվածությունը, որն էլ հանգեցրել է հավասարակշիռ Ավինյանի հեռանալու որոշում կայացնելուն. 


«Բոլորին է հայտնի Փաշինյանի կտրուկ ու բռնկուն էությունը, այնպես որ հիմա հերքում են, որ ժամանակ տան՝ գուցե հնարավոր լինի մեկ-երկու օրվա ընթացքում հարթել իրավիճակը: Այս փուլում Տիգրան Ավինյանի  հեռանալը հարված է կառավարությանն ու անձամբ Փաշինյանին՝ անկախ նրանից, թե անախորժ իրավիճակում միմյանց ինչ ասած կլինեն»,- ասաց մեր զրուցակիցը:


Ըստ այդմ, առաջիկա երկու օրերը կլինեն վճռորոշ՝ կա՛մ կհաջողվի հարթել իրավիճակը և Տիգրան Ավինյանը գործելու ավելի ազատ դաշտ կստանա, կա՛մ նա կհեռանա ու Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կկանգնի նոր խնդրի առաջ՝ կադրային բանկը, ինչպես հայտնի է, այնքան էլ հարուստ չէ:


VERELQ-ը հիշեցնում է մամուլի հրապարակումը, որ «Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի աշխատասենյակի դռները կապարակնքել են, եւ նրա պաշտոնավարման հետ կապված խնդիրներ են եղել։ Իշխանական աղբյուրը նշեց, որ փոխվարչապետի գրասենյակի աշխատասենյակներն ու կառավարության նիստերի դահլիճը գտնվում են 5-րդ հարկում` կողք-կողքի, կառավարության նիստի ժամանակ Սիսեռյանի աշխատասենյակի դուռը քամին ուժեղ փակել-դխկացրել է, ինչից նիստը վարող Նիկոլ Փաշինյանը զայրացել է եւ հրահանգել` կնքել Սիսեռյանի դռները, ինչից հետո Սիսեռյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, սակայն Ավինյանը դիմումը չի ընդունել»: Ակնհայտ է, սակայն, որ եթե Ավինյանը հեռանալու մասին որոշումը չփոխի, ապաև Սիսեռյանն էլ երկար չի մնա կառավարությունում: