Ռուսասստանից Հայաստան հերթական թռիչքը տեղի կունենա ապրիլի 23-ին
Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և «Уральские авиалинии» ընկերության միջև ձեռք բերված պայամանավորվածության համաձայն՝ ապրիլի 23-ին, ժամը 12․00-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։
«Մոսկվայից նշյալ չվերթով Հայաստան կմեկնեն դեսպանությունում ցուցագրված 254-ից 360 համարի ներքո նշված քաղաքացիները։ Խնդրում ենք նշյալ քաղաքացիներին «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 08։30-ից (հաշվառման սեղաններ՝ 34-36 )։
Միևնույն ժամանակ մեկնող քաղաքացիներին խնդրում ենք նախապես պլանավորել ժամանակը, չուշունալ չվերթից՝ նկատի ունենալով նաև այն, որ ապրիլի 22-ին կայացած չվերթին մոտ քսան հաստատված քաղաքացի չի ներկայացել։
Հիշեցնենք, որ Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։