23.11.2024
Հայաստանը պետք է պարզաբանումներ պահանջի ՌԴ-ից. Մարուքյանը՝ Լավրովի հայտարարության մասին
prev Նախորդ նորություն

Լավրովը խոսել է իր ընկալումների մասին, բանակցային սեղանին փաստաթուղթ չկա. Ռուբինյան

Այս պահի դրությամբ արցախյան հակամարտության կարգավորման բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա: Այդ մասին ապրիլի 22-ին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ արցախյան բանակցություններում կարգավորման փուլային տարբերակ ենթադրող փաստթղթի քննարկման մասին նախօրեին արած հայտարարությանը:


Ռուբինյանը նախ ասաց, որ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է պաշտոնական Երևանի դիրքորոշումները թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանի առաջ, ապա նշեց, որ կողմերն այժմ քննարկում են հակամարտության սկզբունքների և տարրերի վերաբերյալ ընկալումները:


«Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց Արցախի մասնակցության: Այն տարածքները, որոնք ադրբեջանական կողմը դիտարկում է որպես տարածք, մենք դիտարկում ենք որպես անվտանգություն, իսկ անվտանգությունը զիջման ենթակա չէ, և կան այլ բազմաթիվ դիրքորոշումներ, որոնց մեծ մասն ԱԳ նախարարը երեկ ներկայացրեց», - ընդգծեց պատգամավորը՝ ուղիղ չպատասխանլով հարցին առ այն, արդյո Լավրովի հայտարարութունը կեղծ է:


«ՀՀ ԱԳ նախարարը երեկ ասել է իրականությունը: Նախ հայկակական կողմն ասել է այն, ինչ ասել է, հայկական կողմը ներակայացրել է իրադրությունը, ներկայացրել է իր դիրքորոշումները, ՌԴ ԱԳ նախարարը ներկայացրել է իր դիրքորոշումը կամ իր ընկալումը։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է այն իրողությունները, որոնք կան և մեր դիրքորոշումը՝ դրա վերաբերյալ», - նկատել է նա:


Հարցին, թե արդյոք Լավրովի այդ հայտարարությունը աջակցություն է՞ Ադրբեջանին ՌԴ կողմից, Ռուբինյանն ասաց, որ իր կարծիքով՝ ընհանուր առմամբ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները հիմնականում բալանսավորված են իրենց դիրքորոշումներում, և կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, թե ինչու են հնչում այս կամ այն հայտարարությունները:


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 21-ին կառավարության մամուլի սրահում արձագանքեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե արդեն մեկ տարի է ղարաբաղյան հակամարտության բանակցային սեղանին դրված են կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագծեր:


Նախարարն ընգծել է, որ բանակցային գործընթացի հիմնարար սկզբունքների մեջ գոյություն ունի ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային է։ «Ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում, ազատ կամարտահայտության իրավունք՝ առանց սահմանափակումների», - ասել է նա՝ ընդգծելով, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, զիջումներ չեն եղել և չեն լինելու։


«Հայկական կողմերը չեն ստանձնելու որևէ նման մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում։ Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որոնց մեջ հայկական կողմերը տեսնում են լիարժեք արտահայտություն անվտանգության և ստատուսի տարրերի», - ասել է Հայաստանի ԱԳ նախարարը։