Անթույլատրելի է ԵԱՏՄ-ում ապրանքների ու ծառայությունների փոխադրման սահմանափակումը. վարչապետ
Բոլորն են հիմա ապրում բարդ ժամանակներ, սակայն ԵԱՏՄ անդամ պետություների ղեկավարներն այնպես պետք է անեն, որ կազմակերպոթյան աշխատանքը ոչ մի վայրկյան կանգ չառնի: Այսօր՝ ապրիլի 10-ին, ԵԱՏՄ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նիստն անցկացվում էր հեռակա, քանի որ կորոնավիրուսի պատճառով հանդիպումը հնարավոր չէր:
ՀՀ վարչապետը ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում, խոսեց արտակարգ դրության եւ դրա հետեւանքների մասին՝ շնորհակալություն հայտնելով ռուսական կողմին՝ չվերթների առումով աջակցության համար:
Նա նշեց բեռնափոխադրումների վրա կիրառվող սահմանափակումների վերացման կարևորութունը ԵԱՏՄ տարածքում, նույնիսկ՝ համաճարակի պայմաններում: «Անթույլատրելի է միության տարածքում ապրանքների ու ծառայությունների փոխադրամն սահմանափակումը: Շատ կարևոր է պայմաններ ստեղծել ապրանքների անխափան տեղաշարժի համար: Հարկավոր է աջակցել միմյանց համաճարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման գործում», - ասաց Փաշինյանը:
Ստեղծված իրավիճակում ԵԱՏՄ տարածքում ապրանքների անխափան փոխադրումը Հայաստանի համար առաջնային, իսկ վրաց-ռուսական սահմանը կենսական նշանակություն ունեն: Այս համատեքստում նա շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին աջակցության համար:
Փաշինյանը նաև կարևորեց ԵԱՏՄ տարածքում կատարվող առևտրում ազգային արժույթով վճարումների ծավալների ավելացումը:
Վարչապետն իր խոսքը եզրափակեց՝ նշելով, որ Հայաստանը պատրաստակամ է աշնանը հյուրընկալել ԵԱՏՄ միջխորհրդի հերթական նիստը՝ հուսալով, որ մինչ այդ կորոնավիրուսի համաճարակը հաղթահարված կլինի: