24.11.2024
Անթույլատրելի է ԵԱՏՄ-ում ապրանքների ու ծառայությունների փոխադրման սահմանափակումը. վարչապետ
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. նախարար

Կորոնավիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից: Եթե նախկինում լինում էր 50 դեպք, բայց մի աղբյուրից, ապա հիմա լինում է 16, 20, 30 դեպք, բայց 10-20 տարբեր աղբյուրներից: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


Նրա խոսքով, չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է և 100 տոկոս մարում:  


«Մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել, անել նույն գործողությունները՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել ամբողջ շրջապատը, բուժել, արդեն առողջացած դուրս թողնել: Դա պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք: Երբ երկրով մեկ, ազգովի ուժասպառ լինենք, թեստավորումն ու բուժումը կթողնենք, մեկուսացում չենք անի, քանի որ անիմաստ կլինի, տարածումն արդեն շատ-շատ մեծ կլինի։ Այս համատեքստում է պետք նայել բոլոր սահմանափակող միջոցառումները հանելը, խստացնելը, փոխելը և ոչ թե պարզապես թվերը»,- հայտարարեց նա:


Ըստ այդմ, Արսեն Թորոսյանը նշեց, որ «դեռ երկար պետք է ապրենք կորոնավիրուսի հետ»:


«Մենք պետք է պատրաստ լինենք ամենավատագույն սցենարին՝ թե՛ մահճակալների ֆոնդի, թե՛ դեղորայքով հագեցվածության, թե՛ այլ վայրերում բուժօգնություն ցուցաբերելու առումով։ Բայց ամեն ինչ պետք է անել, որ դրան չհասնենք»,- հավելեց նա։