24.11.2024
ՀԲ-ն 3 միլիոն դոլար է հատկացրել ՀՀ-ին՝ կորոնավիրուսով անձանց ինտենսիվ թերապիայի համար
prev Նախորդ նորություն

Կիրականացվի Երևանում գործող բուժհաստատությունների աշխատակիցների ամենօրյա տեղափոխումը

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ Պարետի ցուցումի համաձայն ս/թ ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված թվով 40 երթուղիներով կիրականացվի Երևանում գործող 30 բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ 3-անգամյա ռեժիմով:


Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարեց 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։ Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն Հայաստանի ամբողջ տարածքում սահմանափակվել էր մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Խիստ սահմանափակումների ռեժիմը մարտի 31-ին երկարաձգվել է առնվազն 10 օրով։ Քաղաքային տրանսպորտը, այդ թվում և մետրոպոլիտենը այս օրերին չեն աշխատում: