19.04.2025
Ռոբերտ Քոչարյանը Արցախին հարատև խաղաղություն է մաղթել
prev Նախորդ նորություն

Եհովայի վկաներն ընդդեմ Հայաստանի. ՄԻԵԴ վճռի կատարման համար հատկացվեց 242 հազար եվրո

Կառավարության որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Աղանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի դեկտեմբերի 5-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ վարչապետի աշխատակազմին կհատկացնի 242 հազար եվրոյին համարժեք դրամ` 22 դիմումատուներին (յուրաքանչյուրին 11 հազար եվրո) վճռով սահմանված հատուցման համար:


ՄԻԵԴ վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի ֆինանսական հատուցումների վճարումը:


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Աղանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի դեկտեմբերի 5-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը 22 դիմումատուներից յուրաքանչյուրին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 11 000 (տասնմեկ հազար), իսկ ընդհանուր առմամբ՝ 242 000 (երկու հարյուր քառասուներկու հազար) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի դեկտեմբերի 5-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2020 թվականի մարտի 5-ն է։

Աննախադեպ հաջողություններ ունենք կոռուպցիայի դեմ պայքարում. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար