14.07.2025
Խաչատրյան եռյակը «Խենթ օրեր» միջազգային փառատոնի մասնակից
prev Նախորդ նորություն

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և ԵՄ ղեկավարների եռակողմ հանդիպումը

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Բելգիայի մայրաքաղաքում մեկնարկել են բարձր մակարդակի բանակցություններ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական միության ղեկավարների մասնակցությամբ՝ ուղղված հայ-եվրոպական հարաբերությունների խորացմանը։


Բրյուսելում այսօր մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը։


Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարությունը, հայկական պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ դեսպանը ԵՄ-ում՝ Տիգրան Բալայանը։


ԵՄ կողմից հանդիպմանը մասնակցում են նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Լուսանկարը` Tashir
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
14.07.2025
Ադրբեջանի առաջարկներն անիրատեսական են, չպետք է դրանք քննարկել լրջորեն. Տարոն Չախոյան