24.11.2024
Եհովայի վկաներն ընդդեմ Հայաստանի. ՄԻԵԴ վճռի կատարման համար հատկացվեց 242 հազար եվրո
prev Նախորդ նորություն

Աննախադեպ հաջողություններ ունենք կոռուպցիայի դեմ պայքարում. վարչապետ

2018 թվականի նախընտրական գործընթացի ընթացքում ես արել եմ քաղաքական հայտարարություն, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում մենք պետք է 2,5 մլրդ դոլար հավելյալ միջոցներ ծախսենք մեր անվտանգության կարիքների վրա, մասնավորապես ԶՈՒ մարտունակության և սպառազինության մակարդակը բարձրացնելու համար և այդ 2,5 մլրդ դոլարից 1,5 մլրդը պետք է գոյանա հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի միջոցով, այդ թվում գողացված միջոցների հետբերման գործընթացի միջոցով: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, իրեն գոհացնում և բավարարում են այն ծավալները, որոնք առկա են: Ավելին, վարչապետը հայտարարեց, որ աննախադեպ հաջողություններ ունեն: Եվ թվարկեց.


«Այս տարի Հատուկ քննչական ծառայությունը վերականգնել է 7 անգամ ավելի շատ գումար, քան Հատուկ քննչական ծառայության գոյության ողջ ընթացքում, իսկ այն գոյություն ունի արդեն 11 տարի: Սա ցուցանիշ է, որը չի կարելի չընդունել, բայց մյուս կողմից մեր սահմանած նշաձողերն շատ ավելի բարձր են: Մենք մեր հակակոռուպցիոն համակարգերի բարելավման, օրենսդրության կատարելագործման միջոցով պետք է այս միջոցը դարձնենք ավելի արդյունավետ, որովհետև մենք բոլորս գիտենք, որ դրա պոտենցիալը կա», -ասաց Նիկոլ Փաշինյանը:


Նա նաև տեղեկացրեց, որ հակակոռուպցիոն պայքարն ավելի արդյունավետ դարձնելու և շատ ավելի մեծ գումարներ պետական բյուջե վերադարձնելու թեմայով վերջին շրջանում քննարկումներ եղել: Առաջիկայում էլ դա լինելու է կառավարության ամենակարևոր խնդիրներից մեկը: