20.04.2025
Աննախադեպ հաջողություններ ունենք կոռուպցիայի դեմ պայքարում. վարչապետ
prev Նախորդ նորություն

Տարվա 10 լավագույն մարզիկները կպարգևատրվեն

ՀՀ կառավարությունը 50 մլն դրամ հատկացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ տարվա 10 լավագույն մարզիկներին պարգևատրելու համար:


Մրցույթն անցկացվել է նախորդ տարի: Որոշում է կայացվել 10 լավագույն մարզիկներից յուրաքանչյուրին խրախուսել 5-ական մլն դրամով:


ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գործադիրի նիստում տեղեկացրեց, որ ամեն տարի Հայաստանի 10 լավագույն մարզիկները պարգևատրվելու են:


Այս տարի պարգևատրումը կստանան՝ 


Արթուր Ալեքսանյան - հունահռոմեական ըմբշամարտ


Ռուբեն Ալեքսանյան - ծանրամարտ


Արթուր Ավետիսյան - մարմնամարզություն


Հովհաննես Բաչկով - բռնցքամարտ


Սլավիկ Գասպարյան - հունահռոմեական ըմբշամարտ


Տիգրան Կիրակոսյան - սամբո


Արսեն Հարությունյան - ազատ ոճի ըմբշամարտ


Սիմոն Մարտիրոսյան - ծանրամարտ


Գոռ Մինասյան - ծանրամարտ


Հակոբ Մկրտչյան - ծանրամարտ:


Պարգեւատրումը տեղի կունենա փետրվարի 21-ին:


 


 

ՀՀ գլխավոր դատախազը ՊԲ հրամանատարության հետ քննարկել է ԶՈւ-երում մահվան դեպքերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար