14.07.2025
Լուսանկարը` Tashir
prev Նախորդ նորություն

Փաշինյանն «արդյունավետ» է որակել Բրյուսելում ունեցած հանդիպումները

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «արդյունավետ և ընդլայնված» է գնահատել իր հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ՝ շեշտելով երկխոսության խորությունը և փոխըմբռնման մակարդակը:


Ֆեյսբուքի իր էջում հրապարակած գրառմամբ վարչապետը նշել է, որ հանդիպումը բովանդակային է եղել և կարևոր նախադրյալ է հետագա համագործակցության համար։ Բրյուսելում վարչապետի աշխատանքային այցը շարունակվում է․ նա հանդիպումներ կունենա նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։


 

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
14.07.2025
ԵՄ-ն պատրաստ է 2,5 մլրդ եվրո ներդնել Հայաստանում. Բրյուսելում հանդիպման արդյունքները