23.11.2024
Երգիչ Իբրահիմ Քալիլը եզդիական ազգային երգերը ներկայացնում է նորովի
prev Նախորդ նորություն

Քաղաքապետը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակել

Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը։


Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ Մանուկյանը մինչ այժմ զբաղեցնում էր Նորք Մարաշի ղեկավարի պաշտոնը։


«Նորք Մարաշում վարչական շրջանի ղեկավարի ժ/պ պարտականությունները կկատարի ղեկավարի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը»,- հայտնել է խոսնակը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանն ազատվել է վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից 2019 թվականի դեկտեմբերի 25-ին: Քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ նա ազատվել է սեփական դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու հիմնավորումով։ 


Նախօրեին իր պաշտոնը լքեց նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բալայանը: