29.03.2024
Տիգրան Ավինայնաի մոտ քննարկվել են «Հին Երևանի», Կոնդի եւ 33-րդ թաղամասի ծրագրերը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Երգիչ Իբրահիմ Քալիլը եզդիական ազգային երգերը ներկայացնում է նորովի

Հայաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրաքի եզդիական համայնքն արդեն ծանոթ է երգիչ Իբրահիմ Քալիլին, որը ներկայացնում է եզդիական ազգային երգերը նորովի։ Իբրահիմը սիրում է եզդիական հին երգեր կատարել, որոնք նոր գործիքավորմամբ և յուրովի է ներկայացնում։

Բացի եզդիական երգերից նա նաև երգում է փոփ, հիփ-հոփ ոճերում, ինչպես նաև հայտնի է եզդիական ֆոլկլիոր երաժշտության կատարմամբ։ Առաջին երգը՝ «Bejebeje»-ն լույս է տեսել 2012-ին, որից հետո մի քանի տարվա ընթացքում արդեն հասցրել է թողարկել 8 տեսահոլովակ, որոնք հիմնականում իր գրած  երգերի հիման վրա են  ստեղծված։ Իբրահիմը ինքն է իր համար գրում երգերի բառեր և երաժշտություն, բայց նաև կատարում է այլ հեղինակների գործեր։


Եզդիական ազգային երգեր, սիրո մասին երգեր, իսկ շուտով նաև նոր երգ կլինի մայրիկի մասին. մոտ երկու ամսից լույս կտեսնի նրա այդ երգի հիման վրա  նկարահանված տեսահոլովակը։


Իբրահամի սերը երաժշտության նկատմամբ դեռ մանկուց է եղել, երաժշտական կրթությունը ստացել է Սիրիայում՝ ուսանելով այնտեղի "DengêZêlal" երաժշտական դպրոցի վոկալի բաժնում։ 8 տարեկանից մասնակցել է տարատեսակ համերգների և երաժշտական մրցույթների։

Քաղաքապետը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար