17.02.2026
Ոչնչացվել է 54 000 ժամկետանց ձու, հայտնաբերվել հազարավոր հավկիթներ «ապագայից». ՍԱՏՄ
prev Նախորդ նորություն

Որպեսզի սկանդալ լինի. տղամարդը ահազանգել է, որ կպայթեցնի Գերմանիայի դեսպանատունը

Փետրվարի 17-ին, ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանությունում ստացվել է ահազանգ այն մասին, որ տղամարդը ցանկանում է պայթեցնել Երևանում գտնվող Գերմանիայի դեսպանատունը:


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները արագ պարզել են, որ ահազանգել է  Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 56-ամյա Խաչիկ Ա-ն և այցելել նրան:


Վերջինս հայտնել է, որ ցանկացել է պայթեցնել Գերմանիայի դեսպանատունը, «որպեսզի միջազգային սկանդալ լինի, քանի որ Գերմանիայից իրեն արտաքսել են, իսկ կինը մնացել է այնտեղ»։ 


Աղբյուրի  փոխանցմամբ, ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ահազանգի փաստով։

Հրայր Թովմասյանի ու Նորայր Փանոսյանի քրեական գործով նախաքննությունն ավարտվել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sputnik
16.02.2026
Բաքուն հայտնել է հունվարին Հայաստան 2,4 մլն դոլարի արտահանման մասին