19.04.2025
Ինչպես է Toyota-ն 2 հետիոտնի վրաերթի ենթարկում. երկուսն էլ մահացել են (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

«Էրեբունի Պլազա»-ում կրակոցներ արձակած երիտասարդը տեղափոխվել է հոգեբուժարան

«Էրեբունի Պլազա»-ում կրակոցներ արձակած երիտասարդը դատարանի որոշմամբ տեղափոխվել է հոգեբուժարան՝ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու նպատակով: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Արամ Ավետիսյանը։


Արթուր Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։


Հիշեցնենք, հունվարի 23-ին ժամը 14:40-ի սահմաններում ոստիկանությունը կրակոցների վերաբերյալ ահազանգ էր ստացել, անմիջապես օպերատիվ խմբեր էին մեկնել հյուրանոց: Զինված տղամարդու հետ բանակցություններ էին տարվել, ինչից հետո Թորոսյանին տեղափոխել էին ոստիկանություն, ձերբակալել, ապա օրեր անց կալանավորել։

Փետրվարի 17-ից մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար