23.11.2024
Բացառված է՝ վստահության քվեն տան ինձ, իսկ իշխանությունն իրացնեն այլք. Մայիլյան
prev Նախորդ նորություն

Գլխավոր դատախազությունը ստացել է Արմեն Թավադյանին ազատ արձակելու միջնորդությունը

ՀՀ գխավոր դատախազությունը ստացել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը և նրա գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Այս մասին հայտնել են Դատախազության հանրային կապերի բաժնից։


Ավելի վաղ Արմեն Թավադյանի պաշտպանը Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացրել։ Նրա համար երաշխավորել են ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը, «5-րդ» ալիք ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը և այլք:


VERELQ-ը հիշեցնում է, որ Արմեն Թավադյանը ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով: