26.11.2024
Սուրբ Սարգսի տոնը նշել են նաև դիրքերում
prev Նախորդ նորություն

Սահամանադրական հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5-ին. նախագահը ստորագրել է հրամանագիր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:


«Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ին Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշման ընդունումից և փետրվարի 7-ին Ազգային ժողովի նախագահի կողմից այն Հանրապետության նախագահին ներկայացնելուց հետո, Սահմանադրությամբ Հանրապետության նախագահի գործառույթները սահմանափակվում են միայն հանրաքվեի օրը նշանակելով:


Հանրապետության նախագահը, ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով ստորագրել է հրամանագիր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին», - հայտնում են նախագահի մամուլի ծառայույթունից:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը, մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում, խոսելով սահմանադրական հանրաքվե անցկացնելու վերաբերյալ իր մոտեցման մասին, ասել էր. «Հանրաքվեից վախենալ պետք չէ: 21-րդ դարում «կրկնակի կյանքի» պայմաններում այն նույնիսկ անհրաժեշտություն է դառնում՝ ամպերից իջնել ցած և ժողովրդի կարծիքը պարբերաբար ստանալ»:


Հունվարի 6-ին Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:


Համաձայն «Հանրաքվեի մասի օրենքի», հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:


Ընտրողների ընդհանուր թիվը Հայաստանում կազմում է 2 593 140 մարդ: Որպեսզի սահմանադրական փոփոխությունները համարվեն ընդունված, դրան կողմ պետք է քվեարկի 648 285 մարդ: