25.11.2024
Իրանը ծրագրում է հնգապատկել Հայաստան գազի արտահանման ծավալը
prev Նախորդ նորություն

Թուրքագետ. Խոցված Սու-24-ը «կօգնի» Էրդողանին Թուրքիան վերածել սուպերնախագահական հանրապետության

Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրը նախապատրաստում է հանրաքվեի և նրան անհրաժեշտ է «փոքր հաղթական պատերազմ»: Թուրքական ուժերի ներխուժումը Սիրիա կարող է ունենալ լուրջ հետևանքներ: Այդ մասին հայտարարել է թուրքագետ Իլշատ Սաետովը:

Նրա խոսքով, Էրդողանը և նրա կուսակցությունը հասան իրենց նպատակին՝ թուրք ազգայնականների և հավատացյալ քրդերի ձայները վերադարձան Արդարություն և զարգացում կուսակցությանը: 2015 թ.-ի նոյեմբերի յոթին կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների գրեթե կեսը՝ հնարավորություն տալով միայնակ ձևավորել կառավարություն:

Թուրքագետը նշել է, որ հաջողությունն ընտություններում չլուծեց Էրդողանի գլխավոր նպատակը՝ Թուրքիայի սուպերնախագահական կառավարման հաստատումը: Թուրքիան ըստ սահմանադրության, խորհրդարանական հանրապետություն է: Բնակչության միայն 30–35% էր կողմ գործող սահմանադրության փոփոխությանը:

«Դա իմ կարծիքով գլխավոր գործոնը հանդիսացավ, որ թուրքերը որոշեցին խոցել ռուսական Սու-24-ը: Էրդողանի քաղտեխնոլոգները չսխալվեցին՝ միջադեպից մի քանի շաբաթ անց նախագահական հանրապետության կողմնակիցների թիվն ավելացավ 20%-ով: Հավանաբար, մոտակա ամիստներին Թուրքիայում կկայանա սահմանադրության փոփոխության և նախագահի կարգավիճակի փոփոխության հանրաքվեները»,-նշել է նա, փոխանցում է rbcdaily.ru կայքը: