17.04.2025
Հայաստանը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

ԱԻՆ-ը վերսկսել է ռուս արշավականների որոնողական աշխատանքները

Հունվարի 25-ի առավոտյան ՀՀ ԱԻՆ-ը վերսկսել է ռուս արշավականների որոնողական աշխատանքները:


ԱԻՆ-ից հայտնում են, որ ժամը 05:20-ին որոնողական աշխատանքների են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը:


Արշավախմբի անդամների հետ պարբերաբար կապ է հաստատվում. փրկարարները մոտենում են դեպի արշավախումբը:


Ժամը 11:30-ի սահմաններում փրկարարները մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են արշավախմբի անդամներին:


VERELQ-ը հիշեցնում է, որ հունվարի 24-ին, ժամը 08:28-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին (բաղկացած է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնացով): Ժամը 17:30-ին արշավախմբի ղեկավար Մ. Բորիսենկոյից տեղեկություն է ստացվել, որ վատ ինքնազգացողություն ունեցող ՌԴ քաղաքացու առողջական վիճակը կայուն է:


Հաշվի առնելով եղանակային պայմանները, լեռնային կտրտված տեղանքը և ձնահյուսի վտանգը՝ որոնողական աշխատանքները դադարեցվել էին:


Որոնողական աշխատանքներին ներգրավվել է նաև հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը, որը երեկոյան մեկնելու է Մարտունի քաղաք: Անհրաժեշտության դեպքում նախատեսվում է ներգրավել անօդաչու թռչող սարքեր:


 

Երեկ առանց սելֆիի գնացել եմ ՀՔԾ, պատասխանել եմ քննիչի հարցերին. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ
17.04.2025
Տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ